Էպոսագետ թեկնածուն 100 մլն դրամից ավելի խնայողություն ունի
«Ընտրարշավի ժամանակ կծախսեմ օրենքով նախատեսված առավելագույն գումարը` 100 մլն դրամ: Պատրաստ էի ավելին ծախսել, սակայն օրենքը թույլ չի տալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Վերջինս նշեց, որ արդեն երկու տարի է՝ ոչ մի եկամուտ չունի և պատրաստվում է ծախսել անձնական խնայողությունները: Էպոսագետը չասաց` ինչպե՞ս է կարողացել այդքան գումար խնայել:
Ո՞վ է զբաղվելու Ձեր քարոզարշավով՝ հարցին, Վ. Սեդրակյանը պատասխանեց. «Ես ոչ մի PR խմբի օգնության կարիքը չունեմ: Ինքս կզբաղվեմ իմ քարոզարշավով»:
Նա Ամանորը կանցկացնի իր տանը, հարազատների հետ: «Նոր տարին, ինչպես միշտ, կդիմավորեմ Երևանում` իմ տանը, ընտանիքիս հետ: Չեմ պատրաստվում արտերկիր մեկնել: Տոներից հետո նույնպես չեմ հեռանա Հայաստանից. քարոզարշավին եմ պատրաստվելու: Հայ ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություն տնտեսական, ռազմական, քաղաքական և բոլոր բնագավառներում»,- եզրափակեց Վարդան Սեդրակյանը