
Դարձան 10 հոգի. մամուլ

«Երեկվանից սկսվել է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը, սակայն, մեր թղթակցին հայտնել է, որ երեկ որևէ թեկնածու չի առաջադրվել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «ՀԺ»-ին ասել է, որ երեկ վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու փաստաթուղթ է վերցրել ոմն Գարեգին Ղազարյան: Այժմ նման փաստաթուղթ ունի 10 հոգի»: