
«Էլի բալիկ եմ ուզում». Լիլի Էլբակյան (լուսանկարներ)

Դերասանուհի Լիլի Էլբակյանն Ամանորը նշելու է տանը` ամուսնու` Համոյի, և դստեր` Էլմիի հետ: Լիլիի ընտանիքին կմիանան նաև նրա ծնողները` դերասաններ Արմեն և Աննա Էլբակյանները:
«Ես 2013 թվականից ոչ մի ակնկալիք չունեմ, ինչ լինում է՝ թող լինի Տիրոջ կամքով: Շատ եմ ուզում էլի մի բալիկ ունենալ, բայց երևի չեմ հասցնի (ժպտում է.- Գ. Ա.): Ես հորոսկոպին չեմ հետևում` չգիտեմ Օձի՞ տարի է, թե՞ Ձիու: Տարվա լավ կամ վատ լինելը կախված է մեզանից, մեր ապրած ձևից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:
Լիլիի համար 2012 թվականը հրաշալի տարի էր. «Հասցրեցի երկու բեմադրություն անել, նկարահանվել Poker.am ֆիլմում, ինչպես նաև՝ Վիգեն Չալդրանյանի ֆիլմում: Կարծում եմ` տարին հաջողակ էր և արդյունավետ»:
Դերասանուհին Ձմեռ պապիկին նամակ չի գրել, բայց նրա համար տեքստ է գրել, թե ինչ պետք է ներկայացման ժամանակ խոսի. «Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզել, սպասում եմ նրա անակնկալներին»: