
Անուշիկ Ալավերդյանը Ձմեռ պապիկից ոչինչ չի ուզել

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն, ինչպես միշտ, այս տարի ևս Ամանորը կդիմավորի տանը` ընտանիքի հետ: «Մեզ միանալու է նաև քույրիկիս ամուսինը, ով ժամանելու է Փարիզից: Պատրաստվում ենք ուրախ ու հետաքրքիր նշել այդ օրը»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին: Անուշիկը 2013 թվականից մեծ ակնկալիքներ ունի: «2012 թվականին իմ կյանքում մեծ փոփոխություններ եղան: Երգարվեստում ևս մեկ քայլ առաջ գնացի: Կազմավորվեց իմ բենդը (Անուշիկ Ալավերդյան և Կարեն Մամիկոնյան band):
Շատ ելույթներ և մենահամերգներ ունեցանք: Մի խոսքով` 2012 թվականից շատ գոհ եմ: Ես երջանիկ եմ»,- ամփոփելով անցնող տարին` ասաց երգչուհին:
Վերջինս Ձմեռ պապիկին նամակ չի գրել և այս տարվա համար ոչինչ չի խնդրել. «Այն, ինչ ցանկանում էի՝ արդեն ունեմ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: