Ով քանի միլիոն դոլար շահեց և կորցրեց այսօր
79-ամյա Շելդոն Ադելսոնը՝ Las Vegas Sands-ի հիմնադիրն ու տնօրենը, ըստ Forbes-ի, այսօր իր հարստությունն ավելացրել է 224.3 միլիոն դոլարով։ Իսկ օրվա անհաջողակը հոնգկոնգցի Լի Կա Շինն է. օրվա ընթացքում նրա կարողությունը նվազել է 290.5 միլիոն դոլարով։
Forbes հանդեսը ոչ միայն հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց տարեկան ցանկերը, այլև օնլայն ռեժիմով հրապարակում է միլիարդատերերի կարողության փոփոխությունները։ Բարձր տեխնոլոգիաները Forbes-ին հնարավորություն են տալիս 15 րոպեն թարմացնել տվյալները և Նյու Յորքի ֆոնդային բորսայում այս մարդկանց ունեցած արժեթղթերի արժեքի հիման վրա գնահատել փոփոխությունները իրական ժամանակում։
Ճիշտ է, կորուստներն ու ավելացումները հաշվարկելու համար Forbes-ը դիտարկում է միայն ԱՄՆ շուկայի բաժնետոմսերը, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնակցի համար գնահատվում են ամենաշատը երեք ընկերությունների արժեթղթերը։ Այդուհանդերձ, ցանկը բավական հետաքրքիր է՝ իր դինամիկ բնույթի շնորհիվ։
Այսօրվա փոփոխությունները ներկայացված են նկարում։ Այսուհետ 168.am-ը պարբերաբար կներկայացնի օրվա ամենահաջող և անհաջողակ միլիարդատերերի տվյալները։