
Ձայնագրության հեռացումն այլևս նշանակություն չունի
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը արտառոց փաստ չի համարում այն, որ youtube-ից Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի հայտնի զրույցը հեռացվել է:
168.am-ին ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ իրենց համար որևէ նշանակություն չուներ` կհանվե՞ր ձայնագրությունը համացանցից, թե՞ ոչ:
Հարցին, թե արդյոք հետաքրքիր չէ՞, թե ինչո՞ւ այդքան արագ հեռացվեց ձայնագրությունը, Արամ Մանուկյանը հակիրճ պատասխանեց. «Բացարձակ ոչ»:
Նրա խոսքով, կարևորն այն է, որ Լևոն Զուրաբյանը և Նիկոլ Փաշինյանը դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն:
«Youtube-ում կա, թե չկա, դա արդեն կապ չունի»,- ասաց Արամ Մանուկյանը: