youtube-ից հեռացվել է հայտնի ձայնագրությունը
Քիչ առաջ youtube-ից հեռացվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտնի ձայնագրությունը:
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ձայնագրությունը հեռացվել է այն մարդու կողմից, ով այն տեղադրել էր: «Ինքն իր խնդիրը լուծել է, մեծ աղմուկ բարձրացրեց և դարձավ հանրային քննարկման թեմա: Հիմա արդեն այլևս կարևոր չէ՝ այն կա՞ ցանցում, թե՞ ոչ: Իսկ թե ով է այն դրել և հանել համացանում՝ դա արդեն իրավապահ մարմինների գործն է»:
Նշենք, որ youtube-ում այդ ձայնագրության փոխարեն գրվում է՝ «This video has been removed by the user»: