Վարդան Օսկանյանն ու Լևոն Զուրաբյանը դիմել են դատախազություն

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը հայտնի ձայնագրության հեղինակին գտնելու համար այսօր պաշտոնական գրությամբ դիմել են դատախազություն:

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի դիմումում, մասնավորապես, գրված է.

«Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնում ենք այդ կապակցությամբ մեր կողմից արված հայտարարությունները»:

Այս մասին տեղեկացնում է ilur.am-ը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ youtube-ից հեռացվել է ձայնագրությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31