Բաժիններ՝

Մխիթարյանը, Մովսիսյանն ու Հայաստանի ևս 8 աստղերը` ըստ Sports.ru-ի

Ռուսական հայտնի Sports.ru մարզական կայքն անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

«Նոր հայեր. Մխիթարյանը, Մովսիսյանն ու ևս 8 աստղեր Հայաստանից» հոդվածում ռուսական մարզական կայքը ներկայացնում է Հայաստանի ընտրանու 10 ֆուտբոլիստների, ովքերը, ըստ Sports.ru-ի, արժանի են ուշադրության:

Կայքի կազմած տասնյակի առաջին հորիզոնականում «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, ում հաջորդում են «Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանն ու «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Տասնյակում հերթականությամբ տեղ են գտել նաև Արազ Օզբիլիզը, Ռոման Բերեզովսկին, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Մաուրո Գևգեոզյանը, Միխայիլ Մարկոսովը:

Նշենք, որ վերջին երկու ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականի թեկնածուներ են և դեռ խաղեր չեն անցկացրել ազգային ընտրանու կազմում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս