
Հայ նկարիչ, դիզայների զգեստը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Նկարիչ, դիզայներ Աննա Սողոմանյանի պատրաստած զգեստը, որ այս տարին նույնպես մասնակցում էր «2013թ. Ամանորի լավագույն նվեր» մրցույթին, օն-լայն մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 100-ից ավելի աշխատանքներ: Աննա Սողոմանյանը մրցույթին մասնակցում էր ամանորյա, ձեռագործ զգեստով:
168.am-ի հետ զրույցում զգեստի հեղինակը նշել էր, որ առաջին անգամ չէ, որ մասնակցում է այդ մրցույթին, սակայն հույս ունի, որ այս անգամ կհաղթի: Այսօր կայքի ժյուրիի քվեարկության արդյունքում Աննա Սողոմոնյանն իր ամանորյա մանկական զգեստով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, ինչի համար դեզայներ, նկարիչը շնորհակալություն է հայտնել իր ֆեյսբուքյան ընկերներին:
Ի դեպ, մեկ տարի շարունակ «Ярмарка Мастеров» կայքում հայկական ապրանքանիշի անվան ներքո ցուցադրվելու է Աննա Սողոմանյանի հեղինակած զգեստը: