Մնացականյանը լավ է պրծել. բանը թիկնապահներին չի հասել

Այսօր մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ երեկ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դուրս է հրավիրել ԱԺ դահլիճից Ազգային վիճակագրության ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին` առանց փողկապի և վերնաշապիկի ներկայանալու համար:

ԱՎԾ մամուլի քարտուղար Հայկ Գիրգորյանը galatv.am-ի հետ զրույցում հաստատել է մամուլի հրապարակումը՝ ասելով. «Ես կապվեցի պարոն Մնացականյանի հետ, փաստորեն, ինքն իրոք վադալազկայով է եղել ու իրոք պարոն Աբրահամյանը մոտեցել, ասել է, հետո փոխվել և հետ է եկել: Բայց ինչ-որ արտառոց բան չկա դրա մեջ»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակն» այսօր այս դեպքի մասին գրել էր. «Բանն այն է, որ Մնացականյանը ԱԺ էր ներկայացել առանց փողկապի՝ շագանակագույն պիջակով և սև «վադալազկայով»: ԱԺ նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է Մնացականյանին և «բրդբրդացել»: Դրանից հետո Մնացականյանը հեռացել է՝ մոտ 20 րոպեից վերադառնալով վերնաշապիկ հագած և փողկապ կապած»:

Նշենք նաև, որ Ստեփան Մնացականյանը ԱԺ էր գնացել 2013-2015թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը ներկայացնելու:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31