
Ալեքսիս Օհանյանը՝ Forbes-ի «30 under 30» վարկանիշում

Մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանը հայտնվել է Forbes-ի ամենատաղանդավոր երիտասարդների շարքում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերիգի հետ միասին։
Forbes հանդեսն ամեն տարի հրապարակում է իր «30 under 30» վարկանիշը, որտեղ ներկայացնում է ամենատարբեր ոլորտներում (կինոյից մինչև գիտություն) իրենց դրսևորած մինչև 30 տարեկան երիտասարդներին։ Կամ, ինչպես Forbes-ն է նշում, յուրաքանչյուր ոլորտի ամենավառ աստղերին, որոնք չեն համբերում փոխել աշխարհը։
Իննովացիաների կատեգորիայում տեղ է գտել մեր հայրենակից 29-ամյա Ալեքսիս Օհանյանը, ով ներկայումս բնակվում է Բրուքլինում։
Ալեքսիսը ծնվել է 1983թ. ապրիլի 24-ին։ Զբաղվում է համակարգչային գիտությամբ։ 2005 թվականին ավարտել է Վիջինիայի համալսարանը։
Forbes-ի ցանկում մեր հայրենակիցը տեղ է գտել սոցիալական լուրերի Reddit կայքի համար, որը հիմնադրել է 2005 թվականին՝ Սթիվ Հաֆմանի հետ միասին։