Երբ «Մոսկվիչը» բախվում է «Լավ Ընկերոջ» «Տոյոտային» (լուսանկարներ)

Երեկ ժամը 17:00-ի սահմաններում Ռուբինյանց թիվ 8 հասցեի դիմաց Կապան քաղաքի բնակիչ, «Լավ Ընկեր» ՍՊԸ-ի աշխատակից, 25-ամյա Մհեր Սարգսյանը, «Տոյոտա» մակնիշի Տ 14 58 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Կոմիտաս պողոտայի բնակիչ, 52-ամյա Պապին Սարգսյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 09 ՕՍ 470 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Մոսկվիչը» կողաշրջվել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը;

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանւ հայտնում է, որ մինչև ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը, վթարի վայրում ՀՀ ՊՆ X զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ անձնակազմի գծով Աշոտ Նաջարյանը, ինժեներ, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Դավթյանը, վաշտի ավագ Արմեն Խաչատրյանը կողաշրջված «Մոսկվիչի» միջից դուրս են բերել վարորդին և բժիշկների օգնությամբ տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս