Կլքեն ոչ միայն ԲՀԿ-ն, այլև՝ Հայաստանը
168.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, շոկային տրամադրություններ է ստեղծել ԲՀԿ-ում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ ԲՀԿ-ականներ, այդ թվում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ այնքան են անակնկալի եկել Գագիկ Ծառուկյանի այդ որոշումից, որ որոշել են դուրս գալ խմբակցությունից և լքել Հայաստանը:
Իսկ ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ն լքողներից մեկն էլ կլինի հենց Վ. Օսկանյանը, սակայն նա, ինչպես նաև մյուսները՝ դա կանեն ոչ այս օրերին:



