Բաժիններ՝

Ա’յ քեզ հաշվարկ. մամուլ

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ հրապարակել է երշիկեղեն արտադրող 21 ընկերությունների անուններ, որոնց արտադրանքի մեջ մեծ քանակությամբ սոյա, օսլա, ալյուր, սպիտակաձավար և այլ նյութեր կան:

Ընկերությունները տուգանվել են անցած տարվա իրենց ընդհանուր հասույթի մեկ տոկոսի չափով: Ամանորից առաջ երշիկեղեն արտադրողների արտադրանքն անորակ կամ վատորակ հայտարարելը արդեն իսկ տարօրինակ է: Առավել տարօրինակ է, որ դրանց բաղադրությունը ստուգվել է ոչ թե հատուկ լաբորատորիայում, այլ ընկերությունների` հումքի գնման փաստաթղթերի հիման վրա իրականացված տնտեսագիտական հաշվարկներով: Այսինքն, եթե ընկերություններն իրենց փաստաթղթերում չեն նշել գնված մսի ողջ ծավալը, ապա ՏՄՊՊՀ-ն ավտոմատ կերպով ենթադրում է, որ երշիկի մեջ, մսի փոխարեն, սոյա է օգտագործված»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս