ՀԱԿ-ը կարող է մնալ միայնակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անորոշ կեցվածքը և նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու նրա հնարավոր որոշումը նոր իրավիճակ է ստեղծել ՀԱԿ-ում:

Այստեղ սկսել են ակտիվորեն քննարկել սեփական թեկնածուով մասնակցելու հնարավորությունը և կրկին պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի: ՀԱԿ-ում մինչև այժմ նախատեսում էին, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, իսկ իրենք կպաշտպանեն նրա թեկնածությունը, որպես ընդդիմության միասնական թեկնածուի:

Բայց եթե Ծառուկյանը չառաջադրվի, իրենք ստիպված են լինելու միայնակ պայքարել «ավազակապետության տապալման» համար, քանի որ չեզոքությունը կնշանակի, որ ՀԱԿ-ն ընդունում է ավազակապետության գոյությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31