Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը Դիանա Գուրցկայային ստիպել է «տեսնել»
168.am-ի հետ զրույցում երգչուհի Սիլվա Հակոբյանն ասաց, որ իր «Գիշեր է» երգը կատարել է ռուս երգչուհի Դիանա Գուրցկայան: Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած «Ամանորյա Տաշի» համերգի ժամանակ Դիանա Գուրցկայայի կատարումից անակնկալի է եկել նաև Սիլվա Հակոբյանը:
«Դիանան ինքն է ցանկացել երգը կատարել՝ անակնկալի բերելով բոլորին, այդ թվում՝ նաև ինձ: Ինձ հետ զրույցում նա ասաց, որ այդ երգով ինքը ոչ միայն տեսնում է, այլև զգում է ողջ հայկական շունչը: Նշեմ, որ իր հետ հանդիպումից հետո ես իրեն ավելի շատ սիրեցի»,- մեզ հետ զրույցում ասաց Սիլվա Հակոբյանը: Նշենք, որ երգչուհին չժխտեց այն փաստը, որ համագործակցություն ռուս արտիստուհու հետ, այնուամենայնիվ, կլինի:
Նշենք, որ Մոսկվայում կայացած համերգից հետո Սիլվա Հակոբյանի ֆեյսբուք ներբեռնած սպիտակ զգեստով նկարները հասարակության շրջանում քննարկումների առիթ դարձան: Շատերը կարծում էին, թե Սիլվա Հոկոբյանն ամուսնացել է:
«Ինձ հետ կապվում էին և շատ լուրջ տոնով երջանկություն էին ցանկանում, այնինչ ես ուղղակի կատակել եմ: Դեռ ժամանակը չէ, մինչ ամուսնությունը ես դեռ շատ առաջնային ծրագրեր ունեմ իրականացնելու»,- մեզ հետ զրույցում ասաց Սիլվա Հակոբյանը: