«Չփնտրե’ք քաղաքական ենթատեքստ, թե չէ կհիասթափվեք». Արմեն Աշոտյան

168.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով ԳԱԼԱ -ի հրապարկմանը, թե Գյումրիի պետական մանկավարժական իսնտիտուտի ռեկտոր, թիվ 33 ընտրատարածքում ԲՀԿ պատասխանատու Վարդևան Գրիգորյանն իր կողմից ենթարկվել է կարգապահական տույժի՝ ստանալով գրավոր խիստ նկատողություն ասաց.

«Այո՛, այց կատարվել է: Բուհում իրականացված տեսչական ստուգումների արդյունքում մատնանշվել են համապատասխան թերությունները: Մնացած տեղեկատվությունը կարող եք ստանալ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից»:

Ինչ վերաբերում է ԳԱԼԱ-ի աղբյուրների պնդմանը, թե տեղի ունեցածը հնարավոր է ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ԲՀԿ գրասենյակի պատասխանատու է, և վերջին շրջանում էլ բավականին ակտիվ քաղաքական գործունեություն է իրականացնում, Արմեն Աշոտյանը շեշտեց.

«Չփնտրե’ք քաղաքական ենթատեքստ, թե չէ կհիասթափվեք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31