
ԼՂ հակամարտությունը սառեցված չէ

«Ինչպես ստատուս-քվոյի երկարաձգումը, այնպես էլ պատերազմական գործողությունների վերսկսումը ԵՄ-ում համարում են անընդունելի, քանի որ ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի տարածաշրջանի բոլոր երկրների փլուզմանը»,- այդ մասին այսօր հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` ելույթ ունենալով Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում: Լեֆորը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու անհրաժեշտություն չկա: Նա հայտարարել է, որ թշնամական հռետորաբանությունը, վստահության բացակայությունը և հակամարտող Ադրբեջանի ու Հայաստանի հասարակությունների միջև անբավարար շփումները խոչընդոտում են ղարաբաղյան հարցի կարգավորման գործում առաջընթացի արձանագրմանը: «Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտությունը չի համարում սառեցված: Սառեցված է միայն դրա լուծումը»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: