Բաժիններ՝

Հպարտ եմ, որ դարձել եմ 300 գոլի հեղինակ. Դավիդ Վիլյա

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան, ով Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Ալավեսի» հետ հանդիպման ժամանակ խփեց իր կարիերայի 300-րդ գոլը, նշել է, որ հպարտ է այդ արդյունքի համար:

«Իմ անվան կողքին տեսնելով 300 գոլ` ես հասկանում եմ, որ լավ եմ դրսևորել ինձ վերջին տարիներին: Հպարտ եմ, որ կարողացել եմ այդքան գոլ խփել: Սովորաբար հիշում ես ամենագեղեցիկ և դժվար գոլերը: Ես միշտ հիշում եմ գլխով խփած գոլերի մասին, քանի որ դրանք շատ դժվար են տրվում ինձ: Հիշում եմ նաև «Վալենսիայի» կազմում «Դեպորտիվոյին» խփած գնդակը, երբ աչքի ընկա դաշտի կենտրոնից կատարած հարվածով: Եվ իհարկե, հիշում եմ «Ուեմբլիում» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խփած գոլս», – Վիլյայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս