Գագիկ Ջհանգիրյանի ուշագրավ բացահայտումները՝ Մարտի 1-ի մասին

aravot.am-ի փոխանցմամբ` երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը մի շարք ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց Մարտի 1-ի դեպքերին առնչվող:

Հիշեցնենք, որ հանձնաժողովում երեկ քննարկվում էր Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը՝ զոհերի ծնողների ներկայությամբ: Նա պատմեց, որ դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, ինչքան էլ տեսել ենք, որ դեպքի վայրը հաջորդ առավոտյան լվացվում, մաքրվում է, Մարտի 1-ի հաջորդ օրը լրացուցիչ զննությամբ հարյուրավոր պարկուճների ու փամփուշտների հետ մեկտեղ հայտնաբերվել են նաև ՌՊԿ-ի՝ ձեռքի գնդացիրի պարկուճ և փամփուշտներ. «Դա կարող է կիրառված լինել ոչ միայն գնդացրի, այլ նաև ՍՎԴ-ի համար, դա նույն պարկուճներն են: Ասեմ ձեզ, ոստիկանության պաշտոնական տեղեկատվության հիման  վրա՝ ներքին զորքերի ստորաբաժանումները իրենց սպառազինությունում գնդացիրներ չեն ունեցել: Բայց դեպքի վայրից հայտնաբերվել են ոչ միայն փամփուշտներ չկրակված, այլ նաև կրակված պարկուճներ: Եվ ցավ է, որ  մեր նախաքննության մարմինը մինչև այսօր որևէ այդպիսի հրազեն չի հայտնաբերել, չի առգրավել»:

Նա ասաց, որ բազմաթիվ այդպիսի ապացույցներ ու փաստեր իրենք ունեն. «Բանակի և ապօրինի զինված խմբավորումների մասնակցության վերաբերյալ զեկույցներում նշում ենք, որ բանակային հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ներգրավվել այդ օպերացիային,  ինչպես նաև ԼՂՀ  ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնց զենքերը և որոնց մասնակցության խնդիրը մինչ օրս քննության առարկա չի դարձել»:

Հատուկ միջոցների գործադրման հետ կապված Գագիկ Ջհանգիրյանը մի տեղեկություն ևս հրապարակեց: Նա ասաց, որ 3 սպանվածներ զոհվել են և 4 հոգի ծանր մարմնական վնասվածքներ են ստացել Մարտի 1-ին՝ հատուկ միջոցների գործադրմամբ. «Զարմանալիորեն մեր քննչական եւ դատախազական մարմինները պնդում են, որ  իրենք չեն կարողանում իդենտիֆիկացնել այդ հատուկ միջոցներից արձակված լիցքերը, կոնտեյներները և որ իրենք չեն կարողանում պարզել, թե սպանված 3 և վիրավոր 4 մարդկանցից ո՞ր մեկի վրա են իրենք կրակել: Ընդամենը մի փաստ վկայակոչեմ՝ ներքին զորքերի 3 զորամասերի կազմում գոյություն ունեն այդ հատուկ միջոցներ արձակող այդ ենթասպաները և տարբեր վաշտերի կառուցվածքում:

Այդ վաշտերը և զորամասերը այդ ամբողջ իրադարձությունների թատերաբմում տեղակայված են եղել տարբեր տեղերում: Փաստ է նաև, որ մեր 3 սպանվածները տարբեր վայրերում են զոհվել այդ կրակոցներից և պարզ տրամաբանական համադրումը այդ քարտեզի կարող է ապացուցել, թե  ում կողմից արձակված լիցքից են նրանք սպանվել կամ վիրավորվել»:

Մեր դատաձգաբանական փորձագիտական կենտրոնները, որոնք այդ հատուկ միոջոցների լիցքերի փորձաքննությունը կատարել են, 3 անձանց մարմիններից եւ վիրավորների մարմնից հանել են այդ լիցքերի բեկորները, միանշանակ պնդել են, որ այդ բոլոր բեկորները իրենց վրա կրում են բութ առարկաների հետ ներգործության հետքեր:

Այնինչ, ըստ Գագիկ Ջհանգիրյանի, այդ կենտրոնները երբևիցե պատմության մեջ Հայաստանում նման փորձաքննություններ չեն կատարել, և փորձառություն չունեն, թե այդ  լիցքերն արձակելիս ինչ հետքեր են ստանում հողի մեջ, ինչ հետքեր են ստանում՝ առարկաների դիպչելիս եւ տարբեր կոշտ առրկաներին հանդիպելիս: Նաև մի փորձ է  այսպիսի կատարվում, որ դրանք կարող էին հանդիպել մի ուղղահայաց պատի և հետացատկ կատարել:  Որպես 10 տարվա փորձառություն ունեցող նախկին զինդատախազ՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ կարող են հրազենով կամ այդ հատուկ միջոցով այդպիսի էքսպերիմենտ անել՝ կրակեն պատին եւ թող այդ լիցքը հետ գա. «Դա բացառվում է»:

aravot.am

Տեսանյութեր

Լրահոս