
Մատաղն արգելվեց

Լեհաստանի գերագույն դատարանն ընդունել է, որ կենդանիների ծիսական սպանդը հակասում է երկրի օրենսդրությանը և, հետևաբար, պետք է արգելվի։
Երկրի գլխավոր դատախազը կարողացել է դատարանին համոզել, որ 2004թ. ընդունված կենդանիների ծիսական սպանդը թույլատող օրենքը հակասում է ավել վաղ՝ 1997թ. օրենքին։ Դրա համաձայն, կենդանիներին կարելի է մորթել միայն շշմեցնելուց, գիտակցությունից զրկելուց հետո։
Արգելքն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվանից։ Սակայն 2013թ. հունվարի մեկից Եվրամիությունում ուժի մեջ է մտնելու կենդանիների սպանդին վերաբերող մեկ միասնական օրենք։ Դրա համաձայն, կենդանիներին կարելի է մորթել միայն շշմեցնելուց հետո, սակայն կրոնական արարողությունների դեպքում բացառություն է արվելու։ Քանի որ Լեհաստանը ԵՄ անդամ է, այդ օրենքը տարածվում է նաև այս երկրի վրա։ Այնպես որ, դատախազը կարող է ուրախանալ միայն հաղթանակի բարոյական կողմով։