ՀՅԴ ներկայացուցիչը` նախարա՞ր. Հրապարակ
«Հայ դատի մոսկովյան գրասենյակի ներկայացուցիչ Յուրա Նավոյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի կողմից իրեն առաջարկ է արվել` վերադառնալ Հայաստան և ընտրություններից հետո ղեկավարել հումանիտար ուղղվածության` սփյուռքի կամ մշակույթի նախարարություններից որևէ մեկը:
Դա նշանակում է, որ ընտրություններից հետո դուք հնարավոր է կոալիցիա՞ կազմեք ՀՀԿ-ի հետ՝ հարցրինք մեզ տեղեկատվություն տրամադրած ՀՅԴ աղբյուրին, թե՞ ղարաբաղյան նախադեպը կգործի, ինչպես եղավ Արթուր Աղաբեկյանի դեպքում: Հարցը մնաց անպատասխան»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: