Բաժիններ՝

Ես շատ խելացի եմ ֆուտբոլիստի համար. Ջոուի Բարտոն

Վերջին տասնամյակի ամենասկանդալային անգլիացի ֆուտբոլիստներից մեկը` Ջոուի Բարտոնը, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական «Մարսելում», հայտարարել է, որ ֆուտբոլիստի մասնագիտությունը չի բավարարում իր մտավոր կարողություններին:

«Հնարավոր է` չպետք է ասեմ սա, սակայն ես շատ խելացի եմ ֆուտբոլիստ լինելու համար:
ՔՊՌ-ում հայտնվեցի միայն աշխատավարձի շնորհիվ: Երդվում եմ` երբեք այլևս չեմ կրկնի այդ սխալը: Փողը փչացնում է մարդկանց: Երբ նստած էի բանտում, ինձ օրեկան վճարում էին 8,5 ֆունտ ստերլինգ: Ամեն ինչ պարզ էր և հստակ», – Բարտոնի խոսքերը մեջբերում է The Daily Mail-ը:

Նշենք, որ Բարտոնն իր կարիերայի ընթացքում բազմիցս հայտնվել է զանազան սկանդալների և կոնֆլիկտների կենտրոնում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս