Բաժիններ՝

ՔՊՌ-ը փրկելու համար հրաշք կպահանջվի. Հարի Ռեդնապ

ՔՊՌ-ի նոր գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել է, որ իր թիմի համար շատ դժվար կլինի պահպանել տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Սա լուրջ խնդիր է: Մենք 13 խաղից հետո միայն 4 միավոր ունենք: Փրկվելու համար հրաշք կպահանջվի: Սակայն ինձ դուր են գալիս այսպիսի մարտահրավերները:
Մարկ Հյուզը բարձրակարգ մարզիչ է: Ակումբը մեծ քանակությամբ նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել, ուստի պետք է միասնական թիմ ստեղծեմ: Նրանք դեռ չեմ հարմարվել միմյանց», – Ռեդնապի խոսքերը մեջբերում է The Sports Bar-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս