Բաժիններ՝

Ռեդնափը ցանկանում է ՔՓՌ հրավիրել Բեքհեմին

Անգլիական ՔՓՌ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնափը նշել է, որ ցանկանում է թիմ հրավիրել Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին, ում պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ավարտվում է:

«Վստահ եմ, որ Բեքհեմը դեռ կարող է Պրեմիեր լիգայի մակարդակի խաղ ցույց տալ: Ակումբի ղեկավարության հետ այս հարցը դեռ չեմ քննարկել, սակայն անպայման կանենք դա:

Բեքհեմը փայլուն ֆուտբոլիստ է, ով ամենաբարձր մակարդակն ունի: Նա մարզվել է մեզ հետ «Տոտենհեմում» և ցույց է տվել իր կարգը: Նա կարող է ուժեղացնել ցանկացած թիմ: Թեկուզ և միայն իր ներկայությամբ` ցույց տալով մյուսներին, թե ինչպես պետք է մարզվել:

Չգիտեմ մեկին, որ Դևիդից ավելի պրոֆեսիոնալ մոտենա իր աշխատանքին»,-Բեքհեմի հասցեին նման գովեստի խոսքեր է ասել ՔՌՌ-ի նորանշանակ մարզիչը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս