Բաժիններ՝

Բոլորիս սիրտը ցավում է Ադրիանոյի խփած գոլի համար. Ախմետով

Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի հաջող ելույթների մասին` անդրադառնալով նաև «Նորշելանդ» – «Շախտյոր» հանդիպման (2:5) ժամանակ Լուիս Ադրիանոյի` ֆեյր-փլեյի սկզբունքներին հակառակ խփած գոլին:

««Յուվենտուսի» հետ առաջիկա խաղում տղաները դուրս կգան խաղադաշտ ու կտան իրենց ողջ ուժերը: Չափազանց կարևոր է խմբում առաջին հորիզոնական գրավելը:

«Նորշելանդի» հետ արտագնա խաղից հետո ես մտա հանդերձարան ու շնորհակալություն հայտնեցի տղաներին: Բայց, միևնույն ժամանակ, բոլորիս սիրտը ցավում է Ադրիանոյի խփած գոլի համար: Սակայն ի՞նչ կարող ենք հիմա փոխել: Միայն կարող ենք ասել` «Կներեք»», – Ախմետովի խոսքերն է մեջբերում Terrikon-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս