Կապանի բնակիչը 17-ամյա աղջկան ու նրա մորը ստիպել է սեռական կապ ունենալ իրանցի վարորդների հետ
Կապանի բնակիչ 52-ամյա Արամայիս Հարությունյանը սպառնալով` հարկադրել է Կապանի 17-ամյա բնակչուհուն ու նրա մորը Կապան քաղաքի իրանական բեռնատարների կայանատեղիում սեռական հարաբերություններ ունենալ իրանցի վարորդների հետ ու դրա դիմաց իրեն վճարել 20 հազարական դրամ:
Այս մասին օրեր առաջ սեռական շահագործման ենթարկված կանայք հայտնել են իրավապահներին: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների, նշված անձինձք սեռական շահագործման են ենթարկվել նաև Թուրքիայում:
Ըստ կայքի՝ Հեղինե անունով իրենց ծանոթուհին խաբեությամբ վերցրել է անձնագրերը և 200 դոլար` հավատացնելով, թե Թուրքիայի ֆաբրիկայում նրանց կարող է տեղավորել աշխատանքի:
Սակայն իրականում Թուրքիայում նրանք ենթարկվել են սեռական շահագործման: Նրանց հաղորդումներով զբաղվում են իրավապահները: Միջոցառումներ են ձեռնարկվում Արամայիս Հարությունյանին և Հեղինեին հայտնաբերելու ուղղությամբ: