Դժբախտ պատահար Շիրակում. պապիկն ու թոռնիկը մահացել են, և կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «ԳԱԶ 21» մակնիշի 45 ԼՕ 239 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան–Գյումրի ավտոճանապարհի՝ Աշոցքի տարածաշրջանի Ծալոտ գյուղամիջյան ճանապարհին բախվել է ճանապարհին կայանված «Մոսկվիչ 12» մակնիշի 03 ՏՕ 197 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Մոսկվիչի» վարորդը տեղում մահացել է, իսկ 3 հոգի՝ այդ թվում 3.5 տարեկան տղա երեխա, տեղափոխվել են Աշոցքի վարչական շրջանի Տիրամայր Նարեկ հիվանդանոց: Հիվանդանոցում մահացել է նաև երեխան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշոցքի փրկարարական խումբը՝ մեկ մարտական հաշվարկով: Այս պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի և Աշոցքի քննչական բաժանմունքի աշխատակիցները փորձում են պարզել վարորդների՝ մահացած և վիրավոր անձանց ինքնությունները:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ըստ նախնական տեղեկությունների մահացողները եղել են պապ ու թոռ:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս