Արծվիկ Մինասյանը պատասխանում է եղբորն ուղղված մեղադրանքներին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում նոյեմբերի 22-ին տեղի ունեցած հայտնի միջադեպին` արձագանքելով ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանին, ով Արծվիկ Մինասյանի էջում թողել էր հետևյալ գրառումը.

«Ձեր եղբորը բարի եղեք` կարգի հրավիրեք, էս ի՞նչ լկտիություն է»: Նա այնտեղ տեղադրել էր նաև նշված միջադեպի տեսանյութը:

«Ձեր բառերից ակնհայտ է դառնում, որ կա´մ իրականությունը չգիտեք, կա´մ կանխամտածված խեղաթյուրում եք այն»,- պատասխանել է Արծվիկ Մինասյանը:

«Կարծում եմ, որ լկտիություն է տարրական տրամաբանությամբ չառաջնորդվելով բարոյականության և օրենքի նորմերի խախտումը քողարկելու նպատակով նախահարձակ լինելը: Դուք և Ձեր նմանները կարիք ունեք արտահատվելուց առաջ փաստերը համադրել, ծանր ու թեթեև անել, նոր արտահատվել: Իմ խորհուրդն է Ձեզ, առավել ևս, որ Մինասյան եք: Դրանով է պայմանավորված նաև իմ մեղմ արձագանքը: Հրավիրում եմ Ձեզ ԱԺ հանդիպման` երկուշաբթի օրը (26.11.2013թ.) ժամը 15-ին (ըստ ԱԺ շենք մտնելու կանոնների Ձեր անձնագիրը պետք է վերցնեք Ձեզ հետ: Հայտ իջեցնելու համար կարող եք զանգահարել 010-513694 հեռախոսահամարով):

Եթե ինձ համոզեք, որ պատմության ֆակուլտետի դեկանի գործողություններում որևէ հակաիրավական վարքագիծ կա, ես խոստանում եմ հրապարակային ընդունել դա և ներողություն խնդրել, իսկ եթե ոչ, ապա ակնկալում եմ Ձեր ներողությունը` Ձեր բառերի և օգտագործված արտահայտությունների համար: Հւոսամ Ձեր մոտեցումները միայն վիրտուալ տարածության մեջ չեք ներկայացնում, այլ նաև պատրաստ եք զրուցել դեմ առ դեմ»:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը` նոյեմբերի 22-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի էր ունեցել բախում` մի կողմից «Հակահարված» art խմբի անդամների, և մյուս կողմից՝ պատմության ֆակուլտետի դեկան և Արծվիկ Միասյանի հարազատ եղբայր Էդիկ Մինասյանի, անվտանգության աշխատակիցների ու մի խումբ ուսանողների միջև:

Տեսանյությում երևում է, թե ինչպես են վերջիններս ծեծի ենթարկում «Հակահարված» խմբի անդամներին: Ավելի ուշ «Հակահարված» խմբի անդամ Հերբերտ Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ «դեկանն էլ է ծնկով հարվածել»:

Իսկ Էդիկ Մինասյանն իր հերթին մամուլի ասուլիսում պնդում էր, որ սկզբից իրեն են հրել, ինչը «զայրացրել է ուսանողներին», և նրանք էլ մոտեցել են և սկսել են իրենք հրել:

«Բայց ինչ-որ ծեծկռտուք, խփել և այլն, նման միջադեպեր չի եղել»,- ասել էր դեկանը:

 

Տեսանյութեր

Լրահոս