Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են «Լադան», «Մերսեդեսը» և «Լանդ Կռաուզեռ Պռադոն». կան վիրավորներ (լուսանկարներ)

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում՝ Մոսկովյան 31 շենքի դիմաց, բախվել են «Լադա 110» մակնիշի 27 ՏՕ 162 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 34 ՕT 686 համարանիշի և «Լանդ Կռաուզեռ Պռադո» մակնիշի 06 ԼՕ 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Մտավախություն կար, որ հնարավոր է տեղի ունենար վառելանյութի արտահոսք, ինչի համար վթարի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով, որոնց աշխատանքները ղեկավարում էր Երևան քաղաքի հրշեջ ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը: Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արտակ Կարապետյանը և Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարը տեղի է ունեցել ավտոմեքենաների մրցավազքի հետևանքով, ինչը, սակայն, պետք է հաստատվի կամ հերքվի քննության ընթացքում: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանոսւթյան քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ քննիչ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը այս պահին փորձում է պարզել վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս