
Սիրիահայերը և արտակարգ իրավիճակում հայտնված մեր մյուս հայրենակիցները պետտուրք չեն վճարի

Նոյեմբերի 24-ին ուժի մեջ մտավ «Պետական տուրքի մասին» օրենքում Ազգային ժողովի ընդունված լրացումը, որով արտոնություն է սահմանվում, մասնավորապես, սիրիահայերի համար:
Այսուհետ ՀՀ-ում մուտքի արտոնագրի ժամկետն երկարաձգելու և կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
«Փաստինֆո»