Բաժիններ՝

«Եվրոպայում ամեն օր կանայք բռնությունների զոհ են դառնում միայն այն պատճառով, որ կին են». Թյորբորն Յագլանդ

«Եվրոպայում ամեն օր կանայք բռնությունների զոհ են դառնում միայն այն պատճառով, որ կին են: Նոյեմբերի 25-ին նշվող Կանանց նկատմամբ բռնությունների վերացմանն ուղղված պայքարի միջազգային օրը հիշեցնում է բոլորիս մարդու իրավունքների այս խախտման դեմ պայքարի անհրաժեշտության մասին»,-  ասված է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի` օրվա կապակցությամբ արված հայտարարության մեջ:

ԵԽ Գլխավոր քարտուղարը նաև ընդգծում է, որ լավագույն քայլը, որ կարող են նոյեմբերի 25-ին անել եվրոպական երկրների կառավարությունները, դա Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և կանխման մասին ԵԽ-ի կոնվենցիայի ստորագրումն ու վավերացումն է:

Թ.Յագլանդի համոզմամբ, այս կոնվենցիան ներառում է բռնությունը կանխարգելելու, բռնության զոհերին պաշտպանելու և անպատժելությանը վերջ դնելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները: «Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում բոլոր եվրոպական երկրների կառավարություններին, վավերացնելով կոնվենցիան, պատասխանատվություն ստանձնել մայր ցամաքում միլիոնավոր կանանց պաշտպանության և նրանց իրավունքների ընդլայնման հարցում: Այս միջազգային իրավական ակտը ստորագրել են ԵԽ անդամ երկրներից 24-ը և արդեն վավերացրել է Թուրքիան: Կոնվենցիան ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն վավերացնեն ևս 9 երկրներ»,- հայտարարել է ԵԽ Գլխավոր քարտուղարը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս