Ֆինանսական շաբաթվա տվյալները
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նոյեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,922,967 ԱՄՆ դոլար 406.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 89,998,303 ԱՄՆ դոլար 407.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,650,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,868,482 EUR 518.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,925,073 EUR 522.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 757,129,358 ՌԴ ռուբլի 12.83 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 81,462,320 ՌԴ ռուբլի 13.01 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Նոյեմբերի 12-18-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36.4 մլն ԱՄՆ դոլար: