Բաժիններ՝

Որ համայնքներն ունեն ամենից լավ և վատ ճանապարհները

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հանրապետության քաղաքային համայնքների փողոցների և անցումների ընդհանուր երկարությունը կազմել է 3632.6 կմ, որից բարեկարգված է 2845.9 կմ-ն։

Այս տվյալները ներկայացված են ԱՎԾ-ի կողմից հրապարակված «ՀՀ բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը 2011թ.» զեկույցում։ Բարեկարգված (երթևեկելի մասում որևէ տեսակի ծածկույթ ունեցող) ճանապարհների թվում ասֆալտբետոնե ծածկ ունեցող ճանապարհների երկարությունը 2598.9կմ է, խճից և խարամից՝ 186.9, ցեմենտբետոնե՝ 52.7կմ։ Մնացած 786.7կմ-ն բնահողային ճանապարհներ են։

Ինչ վերաբերում է ճանապարհների վիճակին՝ ըստ համայնքների, ապա, ինչպես և ակնկալվում էր, ամենաբարեկարգ վիճակում գտնվում է Երևանը։ 736կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներից և անցումներից՝ բարեկարգված է 721.4 կիլոմետրը (98%-ը)։ Ամենաանբարեկարգ վիճակում Գեղարքունիքի մարզն է, որտեղ 328.5 կիլոմետրից բարեկարգված է ընդամենը 104.5 կիլոմետրը (31.8%-ը)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս