Մինչև այսօր եղել են չգիտեմ` ինչ, հիմա դարձել են ճերմա՞կ ու «пушистый». Ա.Գ.Սարգսյանը ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների մասին

Ոչ իշխանական ուժերից մի քանիսը չեն շտապում նախագահական ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ հայտարարություններ անել: Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ՀԱԿ-ը՝ մի կողմից ասում է, որ ունի իր թեկնածուն, բայց չի հայտարարում այդ թեկնածուի առաջադրման մասին, իսկ մյուս կողմից էլ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է հայտարարում, որ ինքն իր մեջ արդեն որոշումը կայացրել է, բայց նույպես չի հրապարակում իր այդ որոշումը, և ի՞նչ նպատակ ունի այս ձգձգումը:

Այսօր մամուլի ասուլիսում լրագրողներից մեկի այս հարցադրումներինի պատասխան` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը» ոչինչ չի ձգձգում, և Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է իր առաջադրման ցանկության մասին, իսկ թե ինչո՞ւ նշված ուժերը չեն հայտարարում իրենց թեկնածուի առաջադրման մասին՝ իրենք պետք է պատասխանեն:

Իսկ  ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը պատասխանեց, որ մյուս ուժերն, իր կարծիքով, դեռ քաղաքական առևտրի մեջ են:

«Հավատալ, որ մյուս թեկնածուները գալիս են, իրոք, փոփոխություն կատարելու՝ շատ դժվար է, անգամ երազումս չեմ պատկերացնում տեսնել այդ մարդկանց, որ պիտի գան և անեն այն, ինչ անհրաժեշտ է այս ժողովրդին: Մինչև այսօր եղել են չգիտեմ` ինչ, հիմա դարձել են ճերմակ ու, ինչպես ռուսներն են ասում, «пушистый»: Չի լինում այդպիսի կերպարանափոխում»,- ասաց Ա.Սարգսյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս