«Հակահարված» art խմբի անդամները ոստիկանությունում բերման ենթարկվածի կարգավիճակում են

Ինչպես արդեն հայտնի է, այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի շենքում բախում է տեղի ունեցել մի կողմից «Հակահարված» art խմբի անդամների և անվտանգության աշխատակիցների, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ու մի շարք երիտասարդների միջև: Ինչպես երևում է տեսանյութում, նշված երիտասարդները ծեծի են ենթարկում «Հակահարվածի» տղաներին:

Քիչ առաջ Pastinfo-ը գրել էր, որ«Հակահարված» art խմբի անդամները բերման չեն ենթարկվել ոստիկանություն: Սակայն ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, «Ազատություն քաղբանտարկյալներին» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արեգ Գևորգյանը, Հակահարված» art խմբի անդամներին` Թաթուլ Սարոյանին, Հերբերտ Գևորգյանին, Արտակ Գևորգյանին և Լուսինե Հայրապետյանին, հրավիրել են Կենտրոնական Ոստիկանություն՝ «իբր հաղորդում տալու, սակայն այժմ նրանք գտնվում են բերման ենթարկվածների կարգավիճակում»:

«Նրանց վրա ճնշում են գործադրում, իսկ մինչ այդ նրանց ծեծել են ԵՊՀ-ում»,- ասաց Արեգը:

Ի դեպ, Ա.Գևորգյանը մեզ տեղեկացրեց, որ, ինչպես իրեն ասել են «Հակահարված» art խմբի անդամները, վերջիններիս  հարվածել են ոչ միայն երիտասարդները, որոնք երևում են տեսանյությում, այլ դեկան Է.Մինասյանը նույնպես:

 

 

Տեսանյութեր

Լրահոս