«Ժառանգություն»-ՀՅԴ հանդիպման ժամանակ թեկնածուի հարց չի քննարկվել

Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր կայացել է «Ժառանգություն» կուսակցության և ՀՅԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը։ 168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ միջկուսակցական հանդիպումն անցել է լավ մթնոլորտում:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝  ՀԴՅ-ի կողմից  ներկայացված 7 կետերի մեծ մասն ընդունելի են իրենց համար, բայց կան նաև այնպիսիք, որոնց շուրջ կուսակցությունները տարբեր կարծիքներ ունեն: «Ժառանգության» փոխնախագահն ընդգծեց, որ հանդիպման ժամանակ միասնական թեկնածուի հարց չի քննարկվել:

Ա. Մարտիրոսյանը չբացառեց, որ հետագայում ևս մեկ անգամ իրենք կհանդիպեն ՀՅԴ-ի հետ, սակայն, ըստ նրա՝ այսօր նման որոշում չի կայացվել:

Նշենք, որ «Ժառանգության» գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը, իսկ «Ժառանգությունից»՝  Արմեն Մարտիրոսյանը և մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930