Իրավունք չունենք այդ բառերով միմյանց հետ խոսելու. Սաֆարյան

ՀՀԿ մեծամասնությունն, ըստ իս, պիտի գար նիստին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով ԱԺ երեկվա արտահերթ տապալված նիստին:

«Առաջին հերթին վատ էր այն լեզուն, որ թաքնված էր, թե դուք ո՞վ եք, որ մեզ բան պարտադրեք: Սա ընդդիմության հետ խոսելու լեզու չէր»,- պարզաբանեց նա:

Լրագրողների հարցին, թե` ստահակ, վախկոտ, զոռբա, փոքրոգի կամ ամբարտավան բառերի օգտագործմամբ իշխանության հետ խոսելը հարմա՞ր լեզու է, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Չէ, ես դա էլ չեմ ընդունում: Չի կարելի նախընտրական շրջանում նման լեզու օգտագործել, այլապես պիտի կրես նաև դրա պատասխանատվությունը: Ասիմետրիկ կոնֆլիկտների դեպքում հռետորաբանությունը կայծակնային էֆետ է ունենում և հետադարձ կապերի մեխանիզմը արագ մեծանում է: Պիտի գիտակցեն, որ դա կարող է սնուցի կոնֆլիկտը և տանի վատ տեղ: Կարծում եմ, որ պետք է չափազանց զգույշ լինել: Իրավունք չունենք այդ բառերով միմյանց հետ խոսելու»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ո՞րն էր պատճառը, որ ԱԺ շենքի դիմաց երեկ հավաքված ՀԱԿ ակտիվիստներին «Ժառանգությունը» չմիացավ, Ս. Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգության» պատգամավորները ներկա էին նիստին և դրանով իրենց վերաբերմունքն արտահայտել են:

 

Տեսանյութեր

Լրահոս