
Լոբու սերմերը կազատվեն մաքսատուրքից և ԱԱՀ-ից

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս մեկ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է խաղողի կտրոնների, պտղատու ծառերի, թփերի և թփուտների, ոլոռի և լոբու սերմերն ազատել մաքսատուրքի և ԱԱՀ վճարումից։ Կառավարությունը դեմ չէ պատգամավորների նախաձեռնությանը։ Նախագծերի փաթեթը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։