
Յուվենտուսը չի պատրաստվում վաճառել Մարոնեին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի պատրաստվում բաժանվել թիմի կիսապաշտպան Լուկա Մարոնեից: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստին գնելու ցանկություն էր հայտնել «Ջենովան», սակայն թուրինցիների գլխավոր մարզիչը պնդել է, որ կիսապաշտպանը մնա «Յուվենտուսում»:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարոնեն մասնակցել է Ա սերիայի միայն 4 հանդիպման:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը