Բաժիններ՝

Ռուսաստանցի գործարար. «Меня просто кинули»

«Ինձ համար ցավալի է այն փաստը, որ Հայաստանում ներդրումներ ես կատարում (գործարարի դեպքում ներդրումների թիվը հասել է 5,2 մլն դոլարի) և հանդիպում ես այնպիսի անբարեխիղճ գործարարների, ովքեր, բացի խաբելուց, ցանկություն չեն ունենում այլ բանով զբաղվելու»,- լրագրողներին ասել է Հայաստանում գործարարությամբ զբաղվող Ալեքսեյ Կորեպանովը:
Բանախոսի խոսքով՝ ինքը բավական երկար ժամանակ ներդրումային գործունեությամբ է զբաղվում և,  ըստ վերջինիս, ներդրումների վրա ազդեցություն է թողնում այն հանգամանքը, որ Հայաստանն իր տարածքով փոքր երկիր է։  «Ես Հայաստանում գործարարությամբ եմ զբաղվում ավելի քան 12 տարի ու ներդրումներ եմ կատարել տարբեր ոլորտներում, սակայն շինարարության ոլորտում կատարված ներդրումները Հայաստանում չեն արդարացվել»,- ասաց Ա.Կորեպանովը` հավելելով, որ շինոլորտում կատարված ներդրումների արդյունքում իր գործընկերն իրեն խաբել է. «Меня просто кинули»:
«Հայաստանյան բիզնես ոլորտում օտարերկրացի ներդրողներին, անշուշտ, ընձեռվում են հնարավորություններ, սակայն այդ դաշտում բոլորի միմյանց ճանաչելու փաստը խանգարում է օտարերկրացուն ներդրումներ կատարել, առավել ևս՝ հասնել մեծ հաջողությունների»,- ասաց Կորեպանովը:

Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, ո՞ր ոլորտն է եկամտաբեր ներդրումներ կատարելու համար, ռուս գործարարը պատասխանեց. «Գյուղատնտեսական ոլորտում ներդրումները բավական էֆեկտիվ են: Ավելին ասեմ, որ ողջունելի է այն հանգամանքը, որ կառավարությունը և Գյուղատնտեսության նախարարությունը նույնպես իրենց աջակցությունն են ցուցաբերում այդ ոլորտի զարգացման գործում: Այսօր մենք ներդրում ենք կատարել հայաստանյան ընկերություններից մեկում, որը զբաղվում է հյութերի արտադրությամբ, և վստահությամբ կարող եմ ասել, որ ձեր հյութերի որակը միջազգային շուկաներում գնահատվում է բարձր, իսկ պահանջարկը բավական մեծ է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս