Նոր փաստաթո՞ւղթ
Նոյեմբերի 23-26-ը նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Սկզբում նրանք կլինեն Երևանում, հետո` Բաքվում, հնարավոր է համարվում նրանց այցը ԼՂՀ:
Ըստ իշխանական վերնախավում շրջանառվող խոսակցությունների, այս այցի ընթացքում հնարավոր է` կողմերին ներկայացվի ինչ-որ փաստաթուղթ, որը համաձայնեցվելու դեպքում` կարող է ստորագրվել դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ: