Կոալիցիա` հանուն Արզումանյանի

Մեր տեղեկություններով` խորհրդարանական երեք խմբակցություններ` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, որոշել են, որ եթե ՀՀԿ-ն անվստահություն հայտնի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանին, ինչպես պահանջում են «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները, ապա իրենք դեմ են քվեարկելու այդ հարցին:

Իհարկե, ՀՀԿ-ն 15 հոգուց կազմված այդ հանձնաժողովում ունի 9 անդամ (8 ՀՀԿ-ական և մեկ ՕԵԿ-ական), կարող է քվեարկությամբ ցանկացած հարց լուծել, սակայն այդ դեպքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը կհայտնվի բավական ծանր վիճակում, քանի որ կպարզվի, որ նա ՀՀԿ դրածոն է: Մամուլում գրվել է, որ «Ժառանգությունն» Ա. Արզումանյանի փոխարեն ցանկանում է այդ պաշտոնում առաջադրել «հանրային սեկտորի» ներկայացուցիչ Թևան Պողոսյանին:

Տեսանյութեր

Լրահոս