Մասնավոր պատկերացումներ

«Քանի դեռ և՛ ՀԱԿ-ը, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չեն հայտարարել իրենց թեկնածուի առաջադրման մասին, այդ ամենը կարող է դառնալ որոշակի վերլուծությունների հիմք, բայց, համենայն դեպս, չեմ կարծում, որ չափազանց լուրջ է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով երեկ ԱԺ շենքի առջև տեղի ունեցած «միջադեպին», երբ ՀԱԿ ակտիվիստները վանկարկել են «Լևոն, նախագահ», ինչին ի պատասխան` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է` «Միասնական թեկնածու` Գագիկ Ծառուկյան»:

«Ես տեղյակ եմ, որ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ժողովուրդը, այսինքն` ԲՀԿ-ի անդամները, էլեկտորատը, գտնում է, որ եթե որևէ մեկը պետք է առաջադրվի, ապա դա Գագիկ Ծառուկյանն է: Այսինքն` տվյալ պարագայում Ն.Զոհրաբյանի հայտարարությունները ժողովրդի վրա արվող հղումներ են: Նույնը ՀԱԿ-ի պարագայում է: Այսինքն` ՀԱԿ համակիրները կարող է` ցանկանան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, բայց մենք չունենք վերջնական որոշումներ, և դրանք ընդամենը համակիրների մասնավոր պատկերացումներն են»,- ասել է Ս. Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս