Բաժիններ՝

Գերերն ավելի երջանիկ են

Գեր մարդիկ ավելի երջանիկ են, քան նիհարները: Ինչպես գրում է dailymail-ը, գեր մարդիկ, համեմատած նիհարների, շատ ավելի քիչ են դեպրեսիաներ ունենում: Պատճառն այն է, որ այն գենը, որը նպաստում է մարդու գիրանալուն, միաժամանակ մեծացնում է նաև դեպրեսիաների առաջացման հավանականությունը:

Այս եզրակացությանն են հանգել կանադացի գիտնականները: Նրանք հետազոտության ընթացքում ուսումնասիրել են 17,200  մարդու՝ աշխարհի 21 երկրներից: Գիտնականները պնդում են, որ FTO գենի (գիրությանը նպաստող ամենախոշոր գործոններից մեկը) որոշ տեսակներ ունեցող մարդկանց մոտ  8 տոկոսով փոքր է դեպրեսիաներ ունենալու հավանականությունը:

Գիտնականները նշում են, որ իրենց եզրահանգումների արդարացիությունն ապացուցվել է մեկ այլ հետազոտությամբ: Սակայն նշվածը հակասում է ընդունված տեսակետին, թե գեր մարդիկ ավելի հաճախ են տառապում դեպրեսիայով՝ իրենց տեսքի պատճառով, իսկ դեպրեսիան էլ, իր հերթին ավելորդ կիլոգրամներ հավաքելու է հանգեցնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս