Բաժիններ՝

Աշխարհի 25 երկրներում ՄԻԱՎ-ով հիվանդների թիվը նվազել է 50 տոկոսով

2001 թվականից գործադրվող ջանքերի արդյունքում՝ աշխարհի 25 երկրներում ՄԻԱՎ-ով վարակվածության նոր դեպքերը կրճատվել են 50 տոկոսով:

Ինչպես գրում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, նույն նվաճումները չեն գրանցվել Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում: Ավելին, համաձայն ՄԱԿ-ի զեկույցի` այս նվաճումները, կարելի է ասել, շրջանցել են նշված երկրները: Մերձավոր Արևելքում, ինպես նաև Հյուսիսային Աֆրիկայում վարակվածության դեպքերը աճել են շուրջ 35 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում 2011-ին գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվածության 2,5 միլիոն նոր դեպք: Համաձայն ՄԱԿ-ի զեկույցի՝ 2011-ին հիվանդությունից մահացությունը կես միլիոնով պակաս է եղել 2005-ի համեմատ: Միևնույն ժամանակ, Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Աիայում մահացության դեպքերն աճել են շուրջ 21 տոկոսով, իսկ Միջին Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում`17 տոկոսով:

ՄԱԿ-ի զեկույցի տվյալներով`վարակակիրների ամենամեծ թիվը գրանցվել է Աֆրիկայում. այստեղ մեծահասակ բնակչության յուրաքանչյուր 20-րդը ապրում է ՄԻԱՎ-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս