Ծառուկյանն իր որոշումը կհրապարակի ծննդյան տոնակատարությունից հետո

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր  հայտարարել է, որ նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ որոշումն «իր մեջ արդեն կայացրել է»:

168.am-ի տեղեկություններով, այդ որոշման մասին Ծառուկյանը չի հայտնել անգամ իր մտերիմ թիմակիցներին: Նա նեղ շրջապատում ասել է միայն, որ այդ որոշումը կհրապարակի իր ծննդյան օրվանից` նոյեմբերի 25-ից հետո: Ծննդյան օրը, ինչպես վերջին տարիներին, այս անգամ ևս Գ. Ծառուկյանը նշելու է արտերկրում: Ավանդաբար այդ միջոցառմանը մասնակցում են հայաստանյան մի քանի օլիգարխներ և, որպես կանոն` ԱԺ նախագահ ու Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Դեռևս հայտնի չէ` նախօրեին արձակուրդից վերադարձած Աբրահամյանն այս տարի է՞լ կմասնակցի Ծառուկյանի ծննդյան տոնակատարությանը, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս