Ջիպը գլորվել է ձորը և այրվել. Կա մեկ զոհ, չորս վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում, Ջիպ «Ֆորդ էքսպլոեր» մակնիշի՝ 19 ԼՕ 627 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կիլոմետրի հատվածում՝ Վայք քաղաքից դեպի Ջերմուկ քաղաք գնացող խաչմերուկում, վթարի է ենթարկվել և մոտ 20 մետր գլորվել դեպի դաշտը, որից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-հրդեհի հետևանքով 4 երիտասարդներ՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վայքի հիվանդանոց, որոնցից մեկին քիչ առաջ տեղափոխեցին Երևան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վայքի հրշեջները կրակը մարելուց հետո, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ և ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ինչպես նաև Վայքի ոստիկանության աշխատակիցների հետ, Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Սամվել Սարգսյանի գլխավորությամբ ավտոմեքենայից դուրս՝ հետևի մասում հայտնաբերել են այրված երիտասարդ տղայի դի:

Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը Գևորգ Թովմասյանն էր: Հիվանդանոց են տեղափոխվել՝ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 24 ամյա Գոռ Մանուկյանը, Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակիչ 21 ամյա Արման Բոզոյանը, Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակիչ 25 ամյա Մհեր Հովհաննիսյանը և Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ՝ 26 ամյա Էդգար Մանուկյանը, ում տեղափոխել են Երևան:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ պարզելու համար վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմքենան հաշվառված է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 32/2 շենքի թիվ 2-րդ բնակարանի բնակիչ Սմբատ Մաթևոսյանի անվամբ:

Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ երիտասարդները վերադառնալիս են եղել Ստեփանակերտից, որտեղ մասնակցել են մի երգչի մենահամերգի:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն ու ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:

Հրշեջների աշխատանքը ղեկավարում էր Վայքի հրշեջ ջոկատի պետ Հայկ Ավետիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենան այրվում էր բարձր լարման հոսանքի էլեկտրասյան մոտ, ինչի համար տեղում էին նաև Վայքի էլեկտրացանցի հերթապահ խումբը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս