Գագիկ Ծառուկյանը կուսակցության կողմից կառաջադրվի՞ Հայաստանի նախագահի թեկնածու

Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններին և ինչ ձևաչափով կուսակցությունը կմասնակցի այդ ընտրություններին:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտնել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Կուսակցության մարզային այցերը ամփոփելուց հետո խնդիրը տեղափոխվել է քաղաքական խորհուրդ և քաղաքական խորհրդում գնում են քննարկումներ: Գաղտնիք չէ, և այդ մասին ես ասել եմ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, կուսակցության մարզային ու Երեւանի կառույցներում գերակշռող է տեսակետը, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, բայց կուսակցությունում նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացվել»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս